Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Չընկնենք Վրաստանի և ՈՒկրաինայի օրը

Չընկնենք Վրաստանի և ՈՒկրաինայի օրը
05.12.2017 | 09:40

Եվրամիության հետ մերձենալու պայմանագիրը Հայաստանի իշխանությունները ներկայացրին այնպիսի վեհ խանդավառությամբ, ասես իրականացվել էր երկար սպասված իրադարձությունը` վերջ էր տրվել հայակործան… արտագաղթին:
Որ Հայաստանը ձգտում է բազմակողմ հարաբերություններ ունենալ արտաքին աշխարհի հետ, նորմալ երևույթ է: Սակայն այստեղ պարզապես բացահայտ է երկակի իրարամերժ կախվածության մեջ հայտնվելու հեռանկարը: Առայժմ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը բացարձակ է տնտեսության մեջ ու ռազմական ասպարեզում ունեցած գերիշխող ներկայությամբ: Սա բավարար է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը գործի ուժեղի դիրքից: Իրողությունը հակիրճ ամփոփեց հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը` Հայաստանում մենք ռազմական բազա ունենք և կունենանք: Թե ազդեցության ինչ լծակներ ձեռք կբերի Եվրամիությունը, դեռ հայտնի չէ: Երկու երկրների լրատվամիջոցները ոչ պաշտոնական մակարդակով լրիվ կորցրին չափի զգացումը փոխադարձ մեղադրանքներում, դատապարտումներում, փնովումներում: ՈՒր էր թե հայհոյանքներն ավարտվեին քաչալ շան ու գող փիսոյի մակարդակով: Բայց այստեղ բանը հասավ սիրած փնտրող անմարդ կնոջն ու հարբեցողին և թմրամոլին: Ինչպես ասում են, ամեն ինչ զավեշտական կհնչեր, եթե չլիներ այդքան ցածրագին: Մի խոսքով, մեծ և փոքր պետությունների հակասական հարաբերությունների դասականության հերթական դրսևորում: Ի դեպ, հավատացեք, ռուսաստանյան լրատվամիջոցները երբեք նման կարգի արտահայտություններ թույլ չէին տա Իսրայելի հասցեին: Թե ինչու, դուք գիտեք:
Հայոց իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց եվրոպամետ կողմնորոշումը չի ուղղված երրորդ երկրի դեմ: Դե, ռուսներն էլ միամիտ ժողովուրդ են, գլխի էլ չեն ընկնում, որ Եվրամիության գերնպատակը մեկն է` Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցության ոլորտից և հաստատել իր ազդեցությունը:


Կասկածից վեր է, որ առանց Մոսկվայի համաձայնության Հայաստանը չէր կարող դիմել նման քայլի: Չէ՞ որ կար դրա նախադեպը: Անկախ կոչված պետությունը մեծ պայմանականություն է, առավել ևս, երբ դու փոքր ես ու թույլ: Ամենահետաքրքրականն այստեղ այն է, թե ինչու է նման զիջման գնացել Ռուսաստանը: Այս հարցի պատասխանը թերևս գիտեն միայն Պուտինն ու Սարգսյանը:
Բնավ էլ ոչ Ռուսաստանին արդարացնելու կամ անհարկի ռուսասիրության մղումով տեղին կլիներ հերթական անգամ նույն հարցը տալ` եթե Ռուսաստանն այդքան քստմնելի պետություն է, ու ռուսներն էլ այդքան արատավոր ժողովուրդ են, ապա ինչու՞ հայաստանցիներն այսօր էլ, շարունակում են զանգվածաբար արտագաղթել հենց այդ երկիրը: Ինչու՞ Ռուսաստանում արդեն ավելի շատ հայություն է ապրում, քան հայրենի Հայաստանում: Կարո՞ղ է, բարեկամանալով Եվրոպայի հետ, երջանիկ հնարավորություն ստեղծվի հայաստանցիների արտահոսքը վերաուղղելու դեպի այդ այլընտրական «քաղաքակիրթ» աշխարհամասը:


Դուք հավատու՞մ եք Եվրամիության ներկայացուցչի այն հավաստիացմանը, թե Եվրոպան ուրիշներին ոչինչ չի պարտադրում: Ամենայն հավանականությամբ մեր նոր բարեկամը կպահանջի փակել Հայաստանի ատոմակայանը, հայ իրականության մեջ արմատավորել անզուգական «եվրոպական արժեքները»` նախկին Լենինի անվան հրապարակում անցկացնել գեյ-շքերթ, հրաժարվել քրիստոնեական կրոնից, խաչ քաշել ավանդական ընտանիքի վրա, վերացնել «տղամարդ» հասկացությունն ու համարակալել ծնողներին, հղի կնոջը համարել հղի մարդ, ոչխարային հանդուրժողականություն դրսևորել ու գլխին նստեցնել եկվոր այլադավան խաժամուժին: Որը թվարկես… Ի դեպ, կարելի՞ է բացառել, որ Եվրամիությունը մի տխուր օր պահանջի, որ արտագաղթած հայաստանցիների փոխարեն երկիրը ներմուծի աֆրոմուսուլմանական տգետ խառնամբոխին: Երևի մեզ միայն մի բան է պակասում` տվյալ դեպքում մեր «եվրոպասիրությամբ» համբերությունից հանել օր օրի ուժեղացող և նորանոր հավակնություններ դրսևորող Ռուսաստանին ու ընկնել Վրաստանի և ՈՒկրաինայի օրը:
Սակայն նորեն դառնանք բազմակողմ ազդեցության խնդրին: Աշխարհաքաղաքական թեմայով մի հեռուստահաղորդման ժամանակ մեր հայրենակից, ռուսաստանցի քաղաքականագետ Սեմյոն Բաղդասարովը, խոսելով Լիբանանի մասին, հավանական համարեց նոր պատերազմի բռնկումը այդ բազմաչարչար երկրում:


Բաղդասարովը թվարկեց այն բոլոր երկրները, որոնք իրական ազդեցություն ունեն Բեյրութի վրա` ԱՄՆ, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, Իրան, Թուրքիա, Կատար, Հորդանան, Իսրայել և, ասես սրանք քիչ են, Ռուսաստանն էլ է գումարվել: Ընդ որում, սրանցից և ոչ մեկի ազդեցությունը բացարձակ չէ: Ահա և վարչապետ Հարիրին խաղալիք էր դարձել սրանց ձեռքին: Իրանամետ «Հըզբոլլահ» ռազմական միավորման դեմ Լիբանանի պետական բանակն անզոր է, նշեց Բաղդասարովը: Անկախ ամեն ինչից, արձանագրեց նույնպես ռուսաստանցի քաղաքականագետ Սերգեյ Կուրղինյանը, Հայաստանը` Ղարաբաղի խնդրով, երբեք չի ձգտի կռվախնձոր դառնալ Թուրքիայի և Իրանի միջև: Եթե Սերժ Սարգսյանը չի հայտնվում հալածյալ Հարիրիի դերում, ապա դա նրա շնորհքը չէ, այլ Ռուսաստանի: Այնպես որ, թե որ ուղղությունն է ավելի ճիշտ, թող որոշեն «Իրատեսի» իմաստուն ընթերցողները:
Մի պարագա միայն աներկբա է` եվրոպական ուղղության այս փորձը էական ոչինչ չի տա Հայաստանին, սակայն լուրջ գործոն կդառնա իշխանության ինքնավերարտադրման հարցում, եթե նկատի ունենանք առաջիկա վարչապետական ընտրությունները:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 9779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ